«Վրացական երազանքը» բանտարկյալին կազմակերպում է ցույցեր, Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում է բռնություն գործել, դա նրան շատ թանկ կարժենա. Նիկա Մելիա
«Վրացական երազանքը» բանտարկյալին կազմակերպում է ցույցեր, Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում է բռնություն գործել, դա նրան շատ թանկ կարժենա, – այս հայտարարությունը արել է «Ազգային շարժում» կուսակցության նախագահ և Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան, Միխեիլ Սաակաշվիլիի դեմ հանրահավաքը մեկնաբանելիս:
«Մենք տեսնում ենք, որ բանտարկյալին ցույց է կազմակերպում «Վրացական երազանք»-ը, նրանք են կազմակերպում, ՊԱԾ-ի հետ սերտ համագործակցող անձանցով, ում անուն ազգանունները գիտեն բոլորը: Այսպիսով, հանրահավաքի կազմակերպման ժամանակ «Վրացական երազանքը» բարոյական փլուզման ենթարկվեց: Եթե դուք տեսել կամ լսել եք նման բան, ես չգիտեմ: Դուք ո՛չ լսել եք, ո՛չ տեսել նման այլանդակություն: «Վրացական երազանքը» պետք է հասկանա այն իրավիճակը, որում նրանք հայտնվել են, ամբողջ միջազգային հանրությունը մեծ ուշադրությամբ և խոշորացույցով հետևում է նրանց յուրաքանչյուր քայլին, և հենց հոկտեմբերի 30-ին պատասխանը կլինի համապատասխան և համարժեք: Բիձինան պատրաստվում է բռնություն գործել, դա նրա վրա շատ թանկ կնստի», – ասել է Մելիան: