«Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը տեղի է ունենալու վաղը, իսկ համագումարը մայիսի 11-ին
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարը տեղի է ունենալու մայիսի 11-ին: Այս մասին լրատվությունը տարածել է կուսակցության մամլո ծառայությունը:
Դրա հետ մեկտեղ, վաղը տեղի է ունենալու կուսակցության քաղաքական խորհրդի նիստը:
«Մայիսի 1-ին տեղի է ունենալու «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը: Քաղաքական խորհրդի նիստը անց է կացվելու կուսակցության կենտրոնական գրասենյակում: Իսկ մայիսի 11-ին, կուսակցությունը անց է կացնելու իր հերթով 5-րդ համագումարը»,- նշված է հայտարարության մեջ:
Համագումարի ընթացքում, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ են ընտրելու Բիձինա Իվանիշվիլիին, ինչպես նաև ընտրվելու է կուսակցության նոր քաղխորհրդի կազմը:
Հեղինակ -
Edgar Barsegyan