«Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ «ամոթ է» շարժման ակտիվիստները անց են կացնում ցույց
«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ հավաքվել են «ամոթ է» շարժման ակտիվիստները: Ակտիվիստներից մեկի ՝ Գիգա Մաքարաշվիլիի հայտարարությամբ, Գիորգի Գախարիայի հնարավոր վարչապետ նշանակելու դեմ բողոքելու են դեռ կուսակցության գրասենյակի, այնուհետև խորհրդարանի շենքի դիմաց: Նրա խոսքով, արդեն 76-րդ օրն էր, նրանք Գախարիային ասում «գնա», և նրա վարչապետ նշանակելը կլինի ազդանշան, որ երկրում լինելու է բռնապետություն:
«Վրացական երազանք -Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գրասենյակում տեղի է ունենում քաղխորհրդի նիստ: Հանդիպումը ղեկավարում է Բիձինա Իվանիշվիլին:
Գոյություն ունեցող լրատվությամբ, հենց այսօր հայտնի կդառնա թե ում կներկայացնեն երկրի վարչապետի պաշտոնում: