«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակի մոտ անցկացվում է բողոքի ցույց
«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղ ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստ, անցկացվում է բողոքի ցույց:
Ակցիան ընթանում է տարբեր պահանջներով և դրան մասնակցում են «Մանկական աշխարհի» հրդեհից, ինչպես նաև «Սաքարթվելո» ֆինանսական ընկերությունից տուժածները և «Ժողովրդական ամբիոն» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները:
Ակցիայի մասնակիցները մի մասը բողոքում է դատական համակարգում ընթացող իրադարձությունների դեմ:
Ցուցարարները փորձել են ներխուժել «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակ, սակայն իրավապահները նրանց այդ հնարավորությունը չեն տվել: