Վրացական նոր ավիաընկերությունը սկզբում չվերթներ կիրականացնի հինգ ուղղությամբ
Նոր վրացական ավիաընկերությունը սկզբնական փուլում չվերթներ կկատարի հինգ երկրների ուղղությամբ: Խոսքը վերաբերում է չինական ներդրումներով հիմնադրված MyWay Airlines-ին: Ավիաընկերությունը մասնակցում է Թբիլիսիում անցկացվող ավիացիոն ֆորումին:
Ինչպես հայտնել է Առաջին ալիքին ընկերության կոմերցիոն տնօրեն Իգոր Ափցիաուրին, մարտի վերջին-ապրիլի սկզբում կիրականացվեն դեռ չարտերային, իսկ այնուհետև կանոնավոր չվերթներ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Իրանի և Իսրայելի ուղղությամբ: Հաջորդ փուլում քննարկվում է նաև Արաբական էմիրություններ և եվրոպական երկրներ չվերթներ սկսելու հնարավորությունը:
«Ավիաընկերության երկու Boeing-737 արդեն Թբիլիսիում է: Երրորդը Վրաստանում կլինի հուլիսին, իսկ չորրորդը՝ դեկտեմբերին»,- նշել է Ափցիաուրին: