Վրաց զինծառայողին, ով միջազգային առաքելություններում ծառայում էր գլոբալ խաղաղությանը, սպանել են բռնազավթված Ցխինվալիում
Վրաց զինծառայողին, ով ծառայում էր գլոբալ խաղաղարար և անվտանգության միջազգային առաքելություններում, առևանգել են և սպանել բռնազավթված Ցխինվալիում,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենի հետ հանդիպումն սկսելիս:
«Ցանկանում եմ սկսել ցավալի լուրով – մեր զինծառայողին, ով տարիների ընթացքում պաշտպանում էր գլոբալ անվտանգությունը, ժամեր առաջ սպանել են բռնազավթված տարածքում:
Ուրախ եմ, դուք այստեղ եք և օգտվելով հնարավորությունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանն աջակցելու համար»,- հայտարարել է նախագահը:
ՊԱԾ-ի տեղեկությամբ, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները ձերբակալել են Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլուն: Նա փետրվարի 23-ին մահացել է բռնազավթված Ցխինվալի քաղաքի հիվանդանոցում: