Վրաց ժողովրդին Վրաստանի անկախության օրը շնորհավորել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Վրաց ժողովրդին Վրաստանի անկախության օրը շնորհավորել է՝ Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Գիորգի Մարգվելաշվիլին ստացել է Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահի շնորհավորանքի նամակը:
«Ձեզ և Վրաստանի քաղաքացիներին, իմ հայրենակիցների անունից և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ, Վրաստանի ազգային տոնի՝ մայիսի 26-ի առթիվ: Այս տարի, նշված տարեթիվը ձեր երկրի համար առանձնահատուկ է, քանզի հենց այս տարի լրանում է Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100 ամյակը:
Գերմանիան և Վրաստանը շատ երկար տարիներ բարեկամական հարաբերություններ ունեն և սերտ կապված են միմյանց հետ, որում մեծ դեր են խաղացել գերմանացի փախստականները, որոնք Վրաստան են եկել 200 տարի առաջ:
Համոզված եմ մենք կշարունակենք մեր գործունեությունը այս հրաշալի հարաբերությունների խորացման ուղղությամբ՝ քաղաքականության, տնտեսության թե մշակույթի ոլորտում:
Ցանկանում եմ առողջություն և բարեկեցություն, իսկ Վրաստանին ցանկանում եմ խաղաղություն, ազատություն, միասնություն և բարեկեցություն»,-ասված է Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահի նամակում:
Լրատվությունը տարածում է նախագահի վարչության մամուլի ծառայությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan