Վրաց ուղղափառ եկեղեցին նշել է 100 հազար նահատակների հիշատակի օրը [լուսանկար]
19:04, 13.11.2024
Վրաց ուղղափառ եկեղեցին նշել է 100 հազար նահատակների հիշատակի օրը։
Վրաց կաթողիկոս-պատրիարքի գահակից Շիոն, հավատացյալների հետ միասին, Մետեխիի կամրջի վրա կատարեց հոգեհանգիստ, որից հետո Քուռ գետ արձակեցին ծաղկեպսակներ։
Ութ դար առաջ՝ Թբիլիսիի գրավումից հետո, իրենց հավատքին նվիրված 100 000 քրիստոնյաներ գլխատվեցին և նետվեցին Քուռ գետը։ 100 հազար վրացի նահատակներ 1227 թվականին Ջալալեդդինի հրամանով մահապատժի են ենթարկվել, քանի որ նրանք հրաժարվել են փոխել իրենց հավատքը և վիրավորել քրիստոնեական սրբությունները։