Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է Սվետիցխովլոբան
Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է Սվետիցխովլոբան

Այսօր Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է «Սուրբ առաքյալների Միաբանության» – «Սվետիցխովլոբայի» տոնը:

Տոնի կապակցությամբ, Համայն Վրաստանի Կաթողիկոս Պատրիարք Իլիա Երկրորդը, իր փոխանորդ Շիոյի և հոգևորականների հետ միասին պատարագ է մատուցելու Սվիտիցխովելիի մայր տաճարում:

Պատարագից հետո Իլիա երկրորդը կշնորհավորի հավատացյալներին և հանդես կգա ավանդական քարոզով:

Ըստ Սուրբ Ավետարանի, Հիսուս Քրիստոսը ընտրել է 12 առաքյալների: Նրանցից մեկը ՝ Յուդա Իսկարիովտացին դավաճանեց նրան:

Սվիտիցխովլոբան նշվում է տարեկան երկու անգամ, հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին: Հոկտեմբերի 14-ին եկեղեցին ոգեկոչում է Քրիստոսի հանդերձանքը, իսկ հուլիսի 13-ին`Քրիստոսի բոլոր առաքյալներին: