Վրաց լեզվի և գրականության քննությանը դիմորդների 94%-ը հաղթահարել է նվազագույն միավորի շեմը
Նախնական տվյալներով, վրաց լեզվի և գրականության քննությանը դիմորդների 94%-ը հաղթահարել է նվազագույն միավորի շեմը: Քննությունների ազգային կենտրոնը այսօր հրապարակել է երեք առարկայի նախնական արդյունքները:
Վրացերենից բացի, հրապարակվել են նաև աշխարհագրության և մաթեմատիկային արդյունքները:
Ազգային քննությունների կենտրոնի տեղեկությամբ, նախորդ տարվա հետ համեմատ դիմորդներին առավել հեշտ է եղել հանձնել մաթեմատիկայի քննությունը և մոտ 80%-ը հաղթահարել է միավորների նվազագույն շեմը, գրեթե 90%-ը հաղթահարել է աշխարհագրության քննության նվազագույն շեմը: