Վրաց-լեհական «Դելտա-Վեբե» ընկերության անօդաչու թռչող սարքերի գործարանի շինարարությունն ավարտական փուլում է
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ուսումնասիրել է վրաց-լեհական «Delta-Webe» ընկերության անօդաչու թռչող սարքերի գործարանի շինարարությունը։
Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է, որ ձեռնարկությունը մոտ ապագայում կկարողանա թողարկել վրացական արտադրության անօդաչու թռչող սարքեր։
Վրաց-լեհական «Delta-Webe» ընկերությունը ստեղծվել է «Delta International» ՍՊԸ-ի և լեհական «Webe Electronics» ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Նշված ձեռնարկությունում վրացի և լեհ մասնագետները համատեղ կաշխատեն անօդաչու թռչող սարքերի արտադրության թեմայով։
Ռազմարդյունաբերությունը զարգացնելու նպատակով «Delta-Webe» ՍՊԸ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև կնքվել է պայմանագիր, որը նախատեսում է տարածաշրջանում բացել առաջին անօդաչու թռչող սարքերի ուսումնական կենտրոնը։ Կենտրոնի պրոֆեսիոնալ հրահանգիչները կվերապատրաստեն ՊԲ համապատասխան անձնակազմին։
«Դելտա» գիտատեխնիկական կենտրոնում Ջուանշեր Բուրճուլաձեի կենտրոնի ղեկավար, բրիգադի գեներալ Իոսեբ Լոլաձեն ներկայացրել է ռազմարդյունաբերության այլ կարևոր ուղղություններ։
Պաշտպանության նախարարի հետ «Դելտայում» ներկա են եղել փոխնախարարներ Դավիթ Ճիճինաձեն և Գիորգի Խաինդրավան, ինչպես նաև այլ պաշտոնյաներ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։