Վրաց և ադրբեջանցի սահմանապահները Դավիթ Գարեջիի տարածքում համատեղ ուժերով իրականացնում են մոնիտորինգ. ՆԳՆ
Վրաց և ադրբեջանցի սահմանապահները առավոտից կենտրոնացված են Դավիթ Գարեջիի մենաստանի հարակից տարածքում և համատեղ ուժերով իրականացնում են մոնիտորինգ,-այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
«Այս փուլում գոյություն ունեցող լրատվությամբ, ադրբեջանական կողմը չի ծրագրում որևէ երթ կամ ցույց, մենք այստեղ ենք հենց դրա համար, որ պաշտպանենք քաղաքացիների անվտանգությունը»,-հայտարարել է սահմանային ոստիկանության փոխղեկավար, Թեյմուրազ Կուպատաձեն:
Ինչ վերաբերում է հոգևորականների և հասարակական խմբերի կողմից Դավիթ Գարեջիում այսօր ծրագրված ցույցին, Կուպատաձեի խոսքով, քաղաքացիների բարձրացումը Չիչխիտուրի գմբեթի մոտ տեղի կունենա անվտանգության պաշտպանությամբ: