Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն. Եվրոպան պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ և առաջարկում է զրոյական մաքսատուրքեր արդյունաբերական ապրանքների համար

21:22, 07.04.2025

Եվրոպան պատրաստ է բանակցություններին ԱՄՆ-ի հետ և առաջարկում է զրոյական մաքսատուրք արդյունաբերական ապրանքների համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։

«Այս մաքսատուրքերը հիմնականում կապված են ԱՄՆ սպառողների և բիզնեսի համար հսկայական ծախսերի հետ, բայց միևնույն ժամանակ դրանք մեծ ազդեցություն ունեն համաշխարհային տնտեսության վրա», – ասել է Ֆոն Դեր Լեյենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Նա ասաց, որ մաքսատուրքերը, որոնք հանգեցրել են համաշխարհային շուկաների անկմանը, «խոշոր շրջադարձային կետ» են ԱՄՆ-ի համար:

«Սակայն մենք պատրաստ ենք բանակցել Միացյալ Նահանգների հետ: Մենք առաջարկել ենք զրոյական մաքսատուրքեր արդյունաբերական ապրանքների համար, ինչպես հաջողությամբ արել ենք բազմաթիվ այլ առևտրային գործընկերների հետ, քանի որ Եվրոպան միշտ պատրաստ է լավ գործարքի», – ասել է Ֆոն Դեր Լեյենը:

Հարցին, թե երբ Եվրամիությունը զրոյական մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ին, Ֆոն Դեր Լեյենը պատասխանել է, որ առաջարկն արվել է Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքեր սահմանելուց շատ առաջ: Նրա խոսքով, թեև Եվրամիությունը նախընտրում է համաձայնության գալ բանակցությունների միջոցով, սակայն պատրաստ է կոշտ խաղալ։

Նմանատիպ