Ուրսուլա ֆոն դեր Լեյեն – Եվրոպան կմասնակցի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին

18:13, 25.11.2026
European Commission President Ursula von der Leyen looks on during a press conference with Norway's Prime Minister at the EU Commission headquarters in Brussels on April 7, 2025. (Photo by Nicolas TUCAT / AFP)

European Commission President Ursula von der Leyen looks on during a press conference with Norway's Prime Minister at the EU Commission headquarters in Brussels on April 7, 2025. (Photo by Nicolas TUCAT / AFP)

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպան կմասնակցի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը այս հայտարարությունն արել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ պատերազմը դադարեցնելու ջանքերը վերջին շաբաթներին նոր թափ են ստացել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շեշտել է, որ բանակցություններին եվրոպացի ներկայացուցիչների մասնակցությունը անհրաժեշտ է, քանի որ Ուկրաինայի անվտանգությունը ուղղակիորեն կապված է Եվրոպայի անվտանգության հետ։

Եվրախորհրդարանում ելույթ ունենալով՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև հիշեցրել է «Կամավորների կոալիցիայի» առաջարկները՝ ձմռանը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու և Սև ծովով սննդամթերքի անվտանգ արտահանումն ապահովելու վերաբերյալ։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Մոսկվայի համաձայնությունը այս առաջարկներին կհաստատի Ռուսաստանի մտադրությունների լրջությունը։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային և մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։

Նմանատիպ