Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցությունները հնարավոր կլինեն միայն Ուկրաինայում հրադադարից հետո

20:48, 09.11.2026
European Commission President Ursula von der Leyen looks on during a press conference with Norway's Prime Minister at the EU Commission headquarters in Brussels on April 7, 2025. (Photo by Nicolas TUCAT / AFP)

European Commission President Ursula von der Leyen looks on during a press conference with Norway's Prime Minister at the EU Commission headquarters in Brussels on April 7, 2025. (Photo by Nicolas TUCAT / AFP)

Եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցությունները հնարավոր կլինեն միայն Ուկրաինայում հրադադարից հետո, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ռումինիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ ցանկացած էական քննարկում կարող է սկսվել միայն Ուկրաինայում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումից հետո։ Նման բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան ձևաչափով, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Եվրամիության անդամ պետությունների մասնակցությամբ», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Ֆոն դեր Լեյենը նաև աջակցել է Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցություններին, որոնք պետք է սկսվեն Աբու Դաբիում նոյեմբերի 10-ին։ Եվրոպական երկրների ներկայացուցիչները անմիջականորեն չեն մասնակցում բանակցությունների հիմնական եռակողմ ձևաչափին, չնայած Աբու Դաբիում ներկա կլինեն նաև Եվրամիության և մի քանի եվրոպական երկրների պատվիրակություններ։

Եվրոպական նոր անվտանգության ճարտարապետության հարցը արդիական է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ռուսաստանի հետ հնարավոր լայնածավալ համաձայնագրի մասին, որը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա։

Նմանատիպ