Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Մեր նպատակն է կրկնապատկել Ադրբեջանից բնական գազի մատակարարումը Եվրամիություն, Ադրբեջանը կարևոր գործընկեր կլինի մեր մատակարարման անվտանգության համար.
Մեր նպատակն է մի քանի տարում կրկնապատկել Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումները, Ադրբեջանը վճռորոշ գործընկեր կլինի մեր մատակարարման անվտանգության համար,- այս մասին Twitter-ում գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը դիմում է էներգիայի ավելի հուսալի մատակարարների։
«Այսօր ես Ադրբեջանում եմ՝ նոր համաձայնագիր ստորագրելու համար։ Մեր նպատակն է մի քանի տարում կրկնապատկել Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումը։ Ադրբեջանը վճռորոշ գործընկեր կլինի մեր մատակարարման անվտանգության և կլիմայական չեզոքության համար»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։