Ուոլ Սթրիթ Ժուրնալ. Դոնալդ Թրամփը խորհրդականներին ասել է, որ ցանկանում է այցելել Չինաստան իր երդմնակալության առաջին 100 օրվա ընթացքում՝ Սի Ծինփինի հետ անձնական կապերը խորացնելու համար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականներին ասել է, որ ցանկանում է այցելել Չինաստան իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում՝ խորացնելու անձնական կապերը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։ Այս մասին գրում է TՈւոլ Սթրիթ Ժուրնալ-ը։ Որոշումը դեռ չի կայացվել։
Ըստ հրապարակման՝ Պեկինը հայտնել է, որ Թրամփն ու Սի Ցզինպինը քննարկել են իրենց ներկայացուցիչների միջոցով անձնական հանդիպման հնարավորությունը, և, ըստ մեկ տարբերակի՝ Թրամփը Չինաստանի առաջնորդին կհրավիրի ԱՄՆ։
Սակայն հայտնի չէ, թե արդյոք Թրամփը հունվարի 17-ին Սի Ծինպինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել է Չինաստան այցելելու հարցը։
Ինչպես հայտնի է, հունվարի 17-ին հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի և Չինաստանի ղեկավարի միջեւ։
Հարկ է նշել, որ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ Ավանդաբար, համաշխարհային առաջնորդները չեն հրավիրվում ԱՄՆ նախագահների երդմնակալությանը, թեև դեկտեմբերին մի քանի լրատվամիջոցներ հայտնեցին, որ Թրամփը Սի Ծինպինին հրավիրել է իր երդմնակալությանը, ով հրաժարվել է մասնակցել արարողությանը:
Հունվարի 17-ին Չինաստանը հայտարարեց, որ փոխնախագահ Հան Չժենը մասնակցելու է Թրամփի երդմնակալությանը։