Ուկրաինայի զինված ուժերը մարտական ուղղաթիռներ են ստացել Լատվիայից
Լատվիան Ուկրաինային ուղղաթիռներ է հանձնել: Լատվիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը Լատվիայից ստացել են չորս մարտական ուղղաթիռ։ Խոսքը Մի-2 եւ Մի-17 ուղղաթիռների մասին է։
«Վեց ամիս առաջ Լատվիայի կողմից Ուկրաինային նվիրաբերած Stingers-ն օգնեց Ուկրաինային զսպել ռուսական ներխուժումը: Հիմա, երբ ուկրաինական կործանիչները շատ տեղերում անցնում են հակագրոհի, մեր ուղղաթիռները կօգնեն նրանց մարտական գործողություններ կատարել և փրկել նրանց կյանքը։ Արեւմուտքի աջակցությունը չպետք է դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի ազատել իր տարածքները ռուսական օկուպացիոն զորքերից»,- ասել է Լատվիայի պաշտպանության նախարարը։
Ուկրաինան Լատվիայից ուղղաթիռներ է ստացել ապամոնտաժված վիճակում, ուկրաինացի զինվորականները դրանք կկարողանան օգտագործել մոտ ապագայում։