Ուկրաինայի Ռադայի պաշտպանության կոմիտեի քարտուղարը հնարավոր է համարում ուկրաինական զորամիավորումների դուրսբերումը Կուրսկի շրջանից

13:24, 11.03.2025

Ուկրաինայի Ռադայի պաշտպանության կոմիտեի քարտուղարը հնարավոր է համարում ուկրաինական զորամիավորումների դուրսբերումը Կուրսկի շրջանից։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ռոման Կոստենկոյի խոսքով՝ ուկրաինացի զինվորականների համար Կուրսկի մարզում իրավիճակը բարդ է, քանի որ ռուսական բանակը ոչ միայն բոլոր կողմերից գրոհում է նրանց դիրքերը, այլեւ փորձում է պայմաններ ստեղծել նրանց շրջապատման համար։ Ուկրաինացի պատգամավորի խոսքով՝ ռուսների հաջողությունները կապված չեն ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների սահմանափակման հետ։

«Ինչ որոշում կկայացվի, ռեզերվներ կուղարկե՞ն այնտեղ, թե՞ տեղափոխվելու որոշում կկայացվի, կտեսնենք ավելի ուշ, երբ այս ակտիվ փուլը մի փոքր դադարի»,- նշել է Ռոման Կոստենկոն։

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հերքել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի պաշտպանության ուժերի հնարավոր շրջափակման մասին տեղեկությունը։ Բացի այդ, Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները կարծում են, որ ռուսները մոտ ապագայում կարող են սկսել Սուջի քաղաքը գրավելու փորձերը։

Նմանատիպ