Ուկրաինայի Ռադան տասնվեցերորդ անգամ երկարաձգեց ռազմական դրությունն ու զորահավաքի ռեժիմը երկրում
Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի ռեժիմը ևս 90 օրով երկարաձգվեց։
Որոշումն ուժի մեջ կլինի մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ։
Օրինագծին կողմ է քվեարկել 320 պատգամավոր, դեմ է եղել միայն մեկ օրենսդիր։ Փաստաթուղթը կմտնի ուժի մեջ օգոստոսի 7-ից և կգործի 90 օրվա ընթացքում։