Ուկրաինայի գլխավոր շտաբ. Օկուպանտները չեն դադարեցնում հարձակողական գործողությունները Ուկրաինայի արևելյան օպերատիվ գոտում, շարունակում են հրթիռային և օդային հարվածները ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա

11:06, 04.06.2022

Ուկրաինայում ռուսական ագրեսիայի 101-րդ օրը օկուպանտները չեն դադարեցնում հարձակողական գործողությունները երկրի արևելյան օպերատիվ գոտում և շարունակել են հրթիռային և օդային հարվածներ հասցնել ուկրաինական ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Գլխավոր շտաբի տվյալներով՝ մարտեր են ընթանում Սլոբոժանսկու ուղղությամբ։ Ռուսական ուժերը տարածք են բերում նոր զինատեսակներ և տեխնիկա։ Խարկովում օկուպանտների հիմնական ջանքերն ուղղված են օկուպացված սահմանների պահպանմանը։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերը ականանետերով, հրետանային և հրթիռային կայաններով խոցել են ուկրաինական ուժերի դիրքերը առաջնագծի ողջ երկայնքով, սակայն ագրեսորների առաջխաղացման տեմպերը ցածր են եղել անձնակազմի ֆիզիկական հոգնածության և նրանց բարոյական ցածր լինելու պատճառով։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ օկուպանտները մեծ ջանքեր են գործադրում Սեւերոդոնեցկում եւ Բախմուտում։

Միաժամանակ, ըստ Լուգանսկի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի, ուկրաինական ուժերը հետ են վերադարձրել Սեւերոդոնեցկում ռուսական ստորաբաժանումների օկուպացված տարածքների 20%-ը։

Նմանատիպ