Ուկրաինայի էներգետիկայի նախարարություն – Հոկտեմբերի 15-ի գիշերը Ռուսաստանը կրկին հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա, ինչը ժամանակավորապես էլեկտրաէներգիայի անջատման պատճառ է դարձել մի քանի շրջաններում

13:47, 15.10.2025

Հոկտեմբերի 15-ի գիշերը Ռուսաստանը կրկին անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա, ինչը մի քանի շրջաններում ժամանակավոր էլեկտրաէներգիայի անջատման պատճառ է դարձել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։

Ըստ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության՝ Սումիում, Խարկովում, Պոլտավայում, Դնեպրոպետրովսկում, ինչպես նաև մասամբ Կիրովոգրադի և Չերկասիի մարզերում ռուսական հարվածների հետևանքով էլեկտրաէներգետիկ ցանցում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով արտակարգ սահմանափակումներ են սահմանվել բնակչության և բիզնեսի համար։ Զապորոժիեի մարզը մասամբ տուժել է։

«Սա վերջին մի քանի շաբաթների ընթացքում տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա համակարգված հարձակումների արդյունք է։ Արտակարգ վերականգնողական աշխատանքները շարունակվում են», – ասվում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ