Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզությունը Կիևում լրտեսության մեղադրանքով ձերբակալել է Չինաստանի երկու քաղաքացու

15:15, 09.07.2025

Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզական ծառայությունը Կիևում ձերբակալել է Չինաստանի երկու քաղաքացու՝ լրտեսության մեղադրանքով։

Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Չինաստանի քաղաքացիները փորձել են երկրից դուրս բերել «Նեպտուն» տեսակի ուկրաինական հրթիռների արտադրության վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր։

Քննության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը Կիևի տեխնիկական դպրոցներից մեկի նախկին ուսանող է, որը 2023 թվականին դուրս է մնացել վատ ակադեմիական առաջադիմության պատճառով։

Երկրորդ ձերբակալվածը նրա հայրն է, որը բնակվել է Չինաստանում, բայց պարբերաբար այցելել է Ուկրաինա։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ նախկին ուսանողը փորձել է հավաքագրել մի ուկրաինացու, որը կապեր ունի նորագույն զենքի արտադրության հետ։

Նմանատիպ