Ուկրաինայի ԱԳՆ-ն չեղարկել է Դավիթ Արախամիայի, Լիզա Յասկոյի և Ալեքսեյ Գոնչարենկոյի դիվանագիտական անձնագրերը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Ռադայի հարյուրավոր պատգամավորների, այդ թվում՝ Դավիթ Արախամիայի, Լիզա Յասկոյի և Ալեքսեյ Գոնչարենկոյի դիվանագիտական անձնագրերը։
Ինչպես գրում է ուկրաինական «Ունյան» գործակալությունը, «նախագահ Վլադիմիր Զելենսկին զայրացած է, որ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձինք փաստաթուղթն օգտագործում են անձնական օգտագործման համար և պատերազմի ժամանակ շրջում սահմանով»։
Ըստ «Ունյանի»-ի՝ դիվանագիտական անձնագրերի առգրավումը վերաբերում է օրենսդիր մարմնի այն պատգամավորներին, ովքեր գործուղումից հետո պաշտոնական փաստաթղթեր չեն ներկայացրել։ Ընդարձակ ցանկը ներառում է 225 մարդ։