Ուկրաինան հարձակվել է Օմսկում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա

22:21, 08.10.2026

Ուկրաինական կողմի հայտարարության համաձայն՝ իրենց ուժերը հզոր հարված են հասցրել Ռուսաստանի Օմսկ քաղաքում գտնվող երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին:

Ուկրաինական կողմի տվյալներով՝ գործարանը գտնվում է Ուկրաինայի սահմանից 200 կիլոմետր հեռավորության վրա:

Ուկրաինացի զինվորականների հայտարարությամբ՝ Օմսկի նավթավերամշակման գործարանը առանցքային դեր է խաղում Ռուսաստանի բռնազավթիչ բանակի մատակարարման գործում:

«Օմսկի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի Դաշնությունում ամենահզոր նավթավերամշակման ձեռնարկությունն է: Այն ընդունակ է տարեկան վերամշակել ավելի քան 21 միլիոն տոննա նավթ: Գործարանը մասնագիտացած է վառելիքի, քսայուղերի և նավթաքիմիական ապրանքների լայն տեսականու արտադրության մեջ»,- նշված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություն է տարածում նաև ռուսական կողմը: Օմսկի մարզի նահանգապետ Վիտալի Խոցենկոն հայտարարել է, որ արդյունաբերական գոտու վրա հարձակվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, և տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները:

Նմանատիպ