Ուկրաինան Ֆրանսիայից ստացել է Mirage 2000 կործանիչներ
Ուկրաինան Ֆրանսիայից ստացել է Mirage 2000 կործանիչներ։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի խոսքով՝ ուկրաինացի օդաչուները, որոնք մի քանի ամիս վերապատրաստում են անցել Ֆրանսիայում, այժմ կզբաղվեն Ուկրաինայի երկնքի պաշտպանության գործով։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը չի հստակեցնում, թե քանի ռազմական ինքնաթիռ է ժամանել Ուկրաինա։
2024 թվականի հունիսի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ուկրաինային կմատակարարի Mirage 2000-ները։