Ուկրաինան Ֆրանսիայից 2 մլրդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կստանա
Ուկրաինան Ֆրանսիայից կստանա 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։
«Ես կցանկանայի հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ 2 միլիարդ եվրոյի չափով»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ օգնության նոր փաթեթը պետք է բավարարի ուկրաինացի զինվորականների առաջնային կարիքները։
Փաթեթը ներառում է հակատանկային հրթիռներ և անօդաչու սարքեր։