Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքում ռուսական բանակի հարձակման հետեւանքով ութ մարդ է զոհվել
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքում ռուսական բանակի հարձակման հետեւանքով ութ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կան երեք անչափահաս երեխաներ։
Նախնական տեղեկություններով՝ հրետանային կրակի հետեւանքով Ռուսաստանի կողմից արձակված արկերն ընկել են Տորեցկի հասարակական տրանսպորտի կանգառի մոտ։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ռուսական հրետանու հարվածների արդյունքում վնասվել է եկեղեցին, քահանան՝ վիրավորվել։
Դոնեցկի վարչակազմի ղեկավարը քաղաքացիներին կոչ է անում տարհանվել։