Ովքեր են Վրաստանի նախագահի թեկնածուները. ԿԸՀ-ն ավարտել է գրանցման գործընթացը
Ովքեր են Վրաստանի նախագահի թեկնածուները. ԿԸՀ-ն ավարտել է գրանցման գործընթացը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտել է նախագահության թեկնածուների գրանցման գործընթացը: Հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող 46 թեկնածուից ԿԸՀ-ն գրանցել է 25 թեկնածուի, այստեղից 19-ը քաղաքական կուսակցությունների, իսկ վեցը նախաձեռնողական խմբերի թեկնածուներն են:

Վրաստանի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 28-ի ընտրություններին գրանցված թեկնածուների ցուցակը այսպիսին է.

  1. Դավիթ Բաքրաձե – «Եվրոպական Վրաստան – շարժում ազատության համար» N2
  2. Միխեիլ (Գելա) Սալուաշվիլի – «արդարության վերականգնման միություն ձայն ազգի. աստվածն է մեր արդարությունը» N28
  3. Զվիադ բարդավաձե – «քաղաքացիական պլատֆորմ – նոր Վրաստան» N27
  4. Շալվա Նաթելաշվիլի – «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»  N10
  5. Իրակլի Գորգաձե – «շարժում նոր Վրաստանի համար» N23
  6. Գրիգոլ Վաշաձե – «միասնական ազգային շարժում» N5
  7. Գիորգի Լիլուաշվիլի – «Վրաստան» կուսակցություն N17
  8. Սալոմե Զուրաբիշվիլի – ընտրողների նախաձեռնողական խումբ N48
  9. Զվիադ Մեխատիշվիլի «Վրաստանի քրիստոնյա-պահպանողականների կուսակցություն» N13
  10. վախտանգ Գաբունիա – «քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն» N4
  11. Դավիթ ՈՒսուփաշվիլի – «ազատ ժողովրդավարներ» N25
  12. Բեսարիոն Թեդիաշվիլի – ընտրողների նախաձեռնողական խումբ N49
  13. Լևան Չխեիձե – «նոր քրիստոնյա ժողովրդավարներ» N40
  14. Զվիադ Իաշվիլի – «ազգային ժողովրդավարական կուսակցություն» N30
  15. Զուրաբ ջափարիձե – «Գիրչի» N 36
  16. Ակակի Ասաթիանի – «Վրաստանի ավանդապահների կուսակցություն» N18
  17. Գելա Խուցիշվիլի – «Վրաստանի ուժային վետերանների և հայրենասերների քաղաքական շարժում» N35
  18. Կախա Կուկավա – «ազատ Վրաստան» N21
  19. Թամար Ցխորագաուլի – քաղաքական շարժում «ազատություն-Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը» N31
  20. Գիորգի Անդրիաձե – ընտրողների նախաձեռնողական խումբ N51
  21. Վլադիմիր Նոնիկաշվիլի – ընտրողների նախաձեռնողական խումբ N62
  22. Կախաբեր Ճիճինաձե – ընտրողների նախաձեռնողական խումբ N58
  23. Միխեիլ Անթաձե – շարժում «պետությունը ժողովրդի համար» N1
  24. Օթար Մեունարգիա – «արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» N22
  25. Թեյմուրազ Շաշիաշվիլի – ընտրողների նախաձեռնողական խումբ N65