Ոստիկանությունն Աջարիայում Ինտերպոլի կարմիր շրջաբերականով որոնվող Ադրբեջանի քաղաքացու է ձերբակալել

13:15, 29.08.2026

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները Ինտերպոլի կարմիր շրջաբերականով որոնվող Ադրբեջանի քաղաքացու են ձերբակալել:

Ձերբակալվածը, Ադրբեջանի իրավապահ մարմինների պահանջի հիման վրա, որոնվում էր խուլիգանության և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու մեղադրանքով:

Իրավապահները իրականացված քննչական գործողությունների արդյունքում որոնվող անձին ձերբակալել են Սարպիի մաքսային-անցակետի տարածքում:

Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգեր:

Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նմանատիպ