Ոստիկանությունը թմրամիջոցների հետ կապված հանցագործության մեղադրանքով ձերբակալել է չորս անձի
Ոստիկանությունը թմրամիջոցների հետ կապված հանցագործության մեղադրանքով ձերբակալել է չորս անձի

Ներքին գործերի նախարարության Քախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, անցկացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 2002 թվականին ծնված Օ.Ա.-ին և 1998 թվականին ծնված՝ Ռումինիայի քաղաքացի Ա.Ն.-ին, Էրիթրեայի քաղաքացի Ֆ.Մ.-ին, և Հորդանանի քաղաքացի Ի.Ա.-ին՝ առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութի խմբային ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ։

Ըստ գերատեսչության՝ հանցագործությունը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում։

«Իրավապահները Լագոդեխիի մունիցիպալիտետում՝ մեղադրյալների անձնական, բնակելի տների, ինչպես նաև այն մեքենայի խուզարկությամբ, որով նրանք տեղաշարժվում էին, առգրավել են որպես ապացույց առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոց՝ մարիխուանա։

Քննությունը տարվում է քրեական օրենսգրքի 273-րդ պրիմա հոդվածով», – նշված է ՆԳՆ տարածած հայտարարությունում։