Ոստիկանությունը Թբիլիսիում սպառնալիքի և կողոպուտի մեղադրանքով թեժ հետքերով ձերբակալել է մեկ անձի
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր վարչության աշխատակիցները, կողոպուտի և սպառնալիքի մեղադրանքով, թեժ հետքերով ձերբակալել են մեկ անձի։
ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում, սառը զենքի ցուցադրմամբ, կյանքից զրկելու սպառնալիք է հնչեցրել քաղաքացիներից մեկի հասցեին և հափշտակել նրա բջջային հեռախոսը։
«Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը տղամարդուն, որպես մեղադրյալ, ձերբակալել է թեժ հետքերով։
Իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են կողոպուտի ճանապարհով հափշտակված բջջային հեռախոսը, ինչպես նաև սպառնալիքի զենքը՝ դանակը։
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 178-րդ և 151-րդ հոդվածներով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 6 տարի ժամկետով», – նշված է ՆԳՆ-ի տեղեկատվության մեջ։