Ոստիկանությունը Թբիլիսիում դանակահարության հետ կապված մեկ անձի է ձերբակալել
Ոստիկանությունը Թբիլիսիում դանակահարության հետ կապված մեկ անձի է ձերբակալել

ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1985 թվականին ծնված Զ.Հ.-ին՝ առողջությանը դիտավորյալ  ծանր վնաս հասցնելու մեղադրանքով։

ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։

Քննությունը պարզել է, որ այս տարվա հուլիսի 1-ին Թբիլիսիում, փոխադարձ վեճի հիման վրա, մեղադրյալը սառը զենքով կրծքավանդակին հարվածել է 1982 թվականին ծնված Ռ.Ա.-ին և փախել դեպքի վայրից։

Վիրավորը բուժօգնություն է ստանում բժշկական հաստատությունում։

Թեժ հետապնդման արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները միջադեպից կարճ ժամանակ անց ձերբակալել են Զ.Հ.-ին։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնել։