Ոստիկանությունը Թբիլիսիում դանակահարության դեպքի առթիվ մեկ անձի է ձերբակալել
Ոստիկանությունը Թբիլիսիում դանակահարության դեպքի առթիվ մեկ անձի է ձերբակալել

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները, դեպքի վայրում շուտափույթ իրականացված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1984 թ. ծնված Ի.Ե.-ին՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով։

Հանցագործությունը նախատեսում է 9-ից 13 տարվա ազատազրկում։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, վիճաբանության հողի վրա սկսված հակամարտության ընթացքում, սառը զենքի օգտագործմամբ մարմնական տարբեր վնասվածքներ է պատճառել երկու անձի՝ 1982 թ. ծնված Ռ.Ս.-ին և 1984 թ. ծնված Մ.Ղ.-ին, ապա փախել է դեպքի վայրից։ Վնասվածք ստացած անձինք տեղափոխվել են բժշկական հաստատություն։

Իրավապահները օպերատիվ միջոցառումների արդյունքում Ի.Ե.-ին ձերբակալել են կարճ ժամանակ անց՝ դեպքի վայրից փախչելուց հետո։

Քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի «մ» ենթակետով, որը վերաբերում է երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ ծանր մարմնական վնաս հասցնելուն։

Տեղեկությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը։