Ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել
Ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել

Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1994 թվականին ծնված Լ.Մ.-ին՝ մեծ և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով։

Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։

Ձերբակալվածի բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են տարբեր տեսակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, այդ թվում՝ «մեֆեդրոն», «MDMA», «մեթամֆետամին», «պսիլոցին» սունկ, «չորացրած մարիխուանա» և «պրեգաբալին»։

Քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը նաև առգրավել է թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր, կպչուն ժապավեններ և էլեկտրական կշեռք։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, ինչպես նաև 261-րդ հոդվածով։