Ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել
Ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել

ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման-պահպանման փորձի մեղադրանքով ձերբակալել են 1983 թ․ ծնված, նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Գ. Զ.-ին։

Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Քննությամբ պարզվել է, որ արտասահմանից ուղարկված մոպեդում թաքցված է եղել առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոց՝ «Սուբուտեքսի» 619 հատ դեղահաբ։

Մեղադրյալ Գ. Զ.-ին իրավապահները ձերբակալել են այն պահին, երբ նա փորձում էր ստանալ իրեն նախատեսված առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցը թաքստոցից։

Ոստիկանությունը առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցը առգրավել է՝ որպես ապացույց։

Քննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 19-260-րդ հոդվածի երրորդ մասի «ա» կետի հիմքով, որը վերաբերում է առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման-պահպանման փորձին։

Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։