Ոստիկանությունը Մառնեուլիում տեղի ունեցած սպանության գործով  ձերբակալել է մեկ անձի
Ոստիկանությունը Մառնեուլիում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալել է մեկ անձի

Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռնարկալել են դիտավորյալ սպանության և հրազենի ապօրինի գնման, պահման մեղադրանքով նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 2000 թվականին ծնված Փ.Դ.-ին : Ըստ ՆԳՆ-ի՝ հանցանքը նախատեսում է 10-15 տարի ազատազրկում։

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալն այս տարվա հուլիսի 3-ին ք. Մառնեուլիում մի քանի անգամ կրակել է 1976 թվականին ծնված Վ.Օ.-ի վրա։

Ստացած վնասվածքների հետևանքով Վ.Օ. մահացել է բուժհաստատությունում։

Իրավապահները, ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում, դեպքից երկրորդ օրը ձերբակալել են ենթադրյալ հանցագործություն կատարողին։

«Որպես ապացույց հայտնաբերվել են հանցագործության զենք-զինամթերք»,- հայտնում է ՆԳՆ-ն։

Գործակալության տվյալներով՝ հետաքննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են դիտավորությամբ սպանությանը և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը։