Ոստիկանությունը Մառնեուլիում ձերբակալել է երեք անձի՝ խմբակային բռնության և ազատությունից ապօրինի զրկելու համար
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլի շրջանային բաժնի աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, «թեժ հետքով» ձերբակալել են 2002 թ․ ծնված Գ.Մ.-ին, 2002 թ․ ծնված Ս.Բ.-ին և 1994 թ․ ծնված Է.Տ.-ին՝ խմբով կատարած բռնության և ազատազրկման ապօրինի կիրառման մեղադրանքով։ Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ-ն։
Նույն աղբյուրի համաձայն՝ հանցանքը նախատեսում է ազատազրկում 7-ից մինչև 10 տարի ժամկետով։
«Քննությամբ պարզվել է, որ Մառնեուլի շրջանի մի գյուղում մեղադրյալները ֆինանսական վեճի պատճառով ֆիզիկական հաշվեհարդար են տեսել 1991 թ․ ծնված Դ.Ա.-ի հետ, ուժով նրան նստեցրել են ավտոմեքենայի բեռնախցիկում, ապօրինի զրկել են ազատությունից և տարել դեպի մի գետ, սակայն Դ.Ա.-ն կարողացել է բացել բեռնախցիկը և փախչել։ Իրականացված որոնողական և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները «թեժ հետքով» ձերբակալել են երեք մեղադրյալներին։
Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին պրիմա «բ» կետով և 143-րդ հոդվածի երրորդ մասի «ա» կետով», – նշվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։