Ոստիկանությունը Քվեմո Քարթլիում դիտավորյալ սպանության փաստով մեկ անձի է ձերբակալել
Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները դիտավորյալ սպանության մեղադրանքով տաք հետքերով ձերբակալել են 2004 թվականին ծնված, նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Է. Ի.-ին:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սույն թվականի ապրիլի 2-ին Մառնեուլիում, նախկինում տեղի ունեցած տարաձայնության պատճառով սկսված փոխհրաձգության ժամանակ, սառը զենքի գործադրմամբ վնասվածք է հասցրել 2005 թվականին ծնված Ու. Բ.-ի կոկորդի շրջանում և դիմել փախուստի դեպքի վայրից:
Վիրավոր տղամարդը ստացած վնասվածքների հետևանքով հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո մահացել է:
Իրավապահները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Է. Ի.-ին ձերբակալել են որպես մեղադրյալ՝ հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց:
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով:
Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը: