Ոստիկանությունը Քարելիի մունիցիպալիտետում դիտավորյալ սպանության մեղադրանքով անչափահաս անձի է ձերբակալել
Ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները դիտավորյալ սպանության մեղադրանքով անչափահաս անձի են ձերբակալել:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Քարելիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում փոխադարձ վիճաբանության հողի վրա բռնկված կոնֆլիկտի հետևանքով, սառը զենքի գործադրմամբ, համագյուղացուն կրծքավանդակի շրջանում հարված է հասցրել և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ստացված վնասվածքի հետևանքով տղամարդը տեղում մահացել է:
Իրավապահները թեժ հետքերով իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձին ձերբակալել են որպես մեղադրյալ:
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 12 տարի ժամկետով:
Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: