Ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոց, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի
Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Հ.Ա.-ին (ծնված 1969 թ.)՝ առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով։
Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում մինչև 20 տարի կամ անժամկետ։
Իրավապահները կասկածյալի ժամանակավոր բնակարանի խուզարկությամբ որպես ապացույց առգրավել են վեց փաթեթով առանձնապես մեծ քանակությամբ՝ մոտ 150 գրամ թմրամիջոց «կոկաին»։
Քրեական գործը հարուցվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի երրորդ մասի «ա» ենթակետի համաձայն։
Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը։