Ոստիկանությունը Հայաստանի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբորը ազատ է արձակել հարցաքննությունից հետո
Հայաստանի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբորը ոստիկանությունը ազատ է արձակել հարցաքննությունից հետո: Ալեքսանդր Սարգսյանին իրավապահները ձերբակալել էին երեկ: Նա մեղադրվում է զենքն անօրեն կրելու մեջ:
Հայաստանի քննչական կոմիտեում հայտարարել են, որ իրավապահները խուզարկել են «Սեքյուրիթի դրիմ» և «Էլիպս» ընկերություններ: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությամբ, այդ ընկերությունները պատկանում են Սարգսյանին և նրանց ղեկավարությանը մեղադրում են ֆինանսական անօրեն գործողությունների մեջ:
Սերժ Սարգսյանի եղբայրը 2003 թվականից եղել է Հայաստանի խորհրդի երկու գումարման պատգամավոր, զուգահեռաբար ակտիվ ներգրավված է եղել բիզնես գործունեությանը:
Հիշեցնենք, նախքան Ալեքսանդր Սարգսյանի ձերբակալությունը, Հայաստանում կալանավորել են մեկ պատգամավորի և գեներալ Մանվել Գրիգորյանին, որ մեղադրվում է պաշտոնը չարաշահելու և մեծ քանակությամբ պետական գույքը սեփականացնելու մեջ:
Բացի այդ, հայ իրավապահները հետաքրքրվել են Պետական պաշտպանության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի գործունեությամբ: Նրան երեկ ձերբակալել է ոստիկանությունը: Ղազարյանը մեղադրվում է հարկավճարները թաքցնելու մեջ: Ղազարյանը համարվում է Հայաստանի նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ դաշնակիցը:
Հատկանշական է, որ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գլխավոր հարց է անվանել կոռուպցիայի դեմ պայքարը: