Ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայում գործող «Բարըշ Բոյուն» հանցավոր խմբավորման անդամներին՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Աջարայի ոստիկանության դեպարտամենտի և Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության երկու քաղաքացու՝ ծնված 1999 թվականին Ս.Թ.-ին և 2001 թվականին Ֆ.Գ.-ին։ Տեղեկատվությունը տարածել է ՆԳՆ-ն։
Գերատեսչության հաղորդմամբ՝ ձերբակալվածները հայտնաբերվել են Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և հանդիսանում են Թուրքիայում գործող «Բարիշ Բոյուն»-ի անվան տակ հայտնի հանցավոր խմբավորման անդամներ։
«Նրանք մեղադրվում են մեծ քանակությամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահման մեջ։
Իրավապահները՝ խուզարկելով մեղադրյալների անձնական իրերն ու ժամանակավոր կացարանը, առգրավել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ դեղեր՝ այդ թվում ՄԴՄԱ, մարիխուանա, պրեգաբալին և գաբապենտին։
Հանցանքը նախատեսում է մինչև 8 տարվա ազատազրկում։ Գործով քննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ և 261-րդ հոդվածներով։
Թուրքիայում գործող «Բարիշ Բոյուն»-ի հանցավոր խմբավորման այլ անդամների նույնականացման և հայտնաբերման նպատակով գործի շրջանակում շարունակվում են օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները», – նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։