Ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի Թբիլիսիում սպանության և դանակահարության գործով
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, ձեռնարկված թեժ հետապնդման և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1985 թվականին ծնված Զ.Ֆ.-ին՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:
«Քննությունը պարզել է, որ այս տարվա հունիսի 4-ին մեղադրյալը, փոխադարձ վեճի հիման վրա, Թբիլիսիում սառը զենքի միջոցով վիրավորել է երեք անձի և փախել դեպքի վայրից։
Շտապօգնության ծառայությունը բոլոր երեք վիրավորներին տեղափոխել է բժշկական հաստատություն, որոնցից մեկը՝ 1983 թվականին ծնված Ռ.Ռ.-ն, մահացել է կլինիկա տեղափոխվելուց մի քանի րոպե անց՝ կյանքին անհամատեղելի վնասվածքների հետևանքով։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են դեպքից մի քանի ժամ անց։ Հանցագործությունը կատարելու համար օգտագործված զենքը՝ դանակը, առգրավվել է որպես ապացույց։
Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի «Լ» ենթակետով։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում», – ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։