Բելգիան օրենք է ընդունել, որը ոստիկանությանը թույլ կտա խուզարկել անօրինական ներգաղթյալների տները, եթե նրանք չկատարեն երկիրը լքելու հրամանը

14:00, 06.11.2026

Բելգիայի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, որը թույլ կտա ոստիկանությանը մտնել և խուզարկել անօրինական ներգաղթյալների տները։ Հաղորդում է Reuters-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ օրենքը կկիրառվի այն անօրինական ներգաղթյալների նկատմամբ, որոնք չեն կատարել երկրից հեռանալու պաշտոնական հրամանը և վտանգ են ներկայացնում հասարակական անվտանգության համար։

Օրենքի համաձայն՝ տների խուզարկությունները կարող են իրականացվել միայն քննիչ դատավորի համաձայնությամբ։ Իմիգրացիոն պաշտոնյաները նույնպես պետք է ներկա լինեն դատավարությանը։ Խուզարկությունները թույլատրվելու են միայն ժամը 5:00-ից մինչև 9:00-ն ընկած ժամանակահատվածում։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և փաստաբանները դեմ են նոր օրենքին։ Նրանք ասում են, որ դրա կիրառումը կարող է խաթարել սահմանադրական իրավունքները և անձնական կյանքի անձեռնմխելիության օրենքները։

Քվեարկությունից առաջ Amnesty International միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը նույնպես դեմ է արտահայտվել օրինագծին՝ կոչ անելով օրենսդիրներին չաջակցել նախաձեռնությանը։ Կազմակերպությունը հայտարարել է, որ նոր օրենքը կարող է ազդել նաև այն մարդկանց վրա, ովքեր օգնություն են ցուցաբերում անօրինական ներգաղթյալներին։

Նմանատիպ