Ոստիկանությունը «Ազգային շարժման» գրասենյակը վնասելու փաստով ձերբակալել է երկու անձի
Ներքին գործերի նախարարության, Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Գորիի շրջանային բաժնի աշխատակիցները, Գորիում «Ազգային շարժման» գրասենյակը վնասելու փաստով, ձերբակալել են երկու անձի:
Տեղեկատվությունը տարածում է ՆԳ նախարարությունը:
«Ներքին գործերի նախարարության, Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի, Գորիի շրջանային վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների շրջանակներում, ուրիշի գույքը վնասելու մեղադրանքով, ձերբակալել են երկու անձի, 1994 թ. ծնված Գ.Կ.-ին և 1996 թ.-ին ծնված Գ.Բ.-ին:
Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ`երեք տարի ազատազրկում:
Քննությունը պարզել է, որ մեղադրյալը վնասել է Գորիում «Ազգային շարժման» գրասենյակի ապակիները: Իրավապահները ձերբակալել են Գ.Կ.-ին և Գ.Բ.-ին ձերբակալել են դեպքից կարճ ժամանակ անց:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով», – ասված է հայտարարության մեջ: