Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, ոստիկանի վրա հարձակում գործելու մեղադրանքով, ձերբակալվել է նախկինում գողության համար դատապարտված, 1980 թվականին ծնված Ա.Գ.-ն։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։

Ըստ նրանց, 2021 թվականին Ա.Գ.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով։

«Քննությամբ պարզվել է, որ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի հարակից տարածքում տեղի ունեցած ցույցին մասնակցած մեղադրյալը հարձակվել է հասարակական կարգի պահպանման համար այնտեղ գտնվող պարեկային տեսուչի վրա և ֆիզիկական ոտնձգություն կատարել նրա դեմ։

Ա.Գ.-ն որպես մեղադրյալ ձերբակալվել է թեժ հետքերով»,- ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։

Հանցագործությունը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։ Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով։