Որպես իշխանական թիմ, մոտիվացված ենք, փակել քաղաքական հիմնախնդիրը և ամբողջ ջանքերով տեղափոխվենք հարցերին, որոնք հոգում են հասարակությանը. Արչիլ Թալակվաձե
Մենք ողջունում ենք Վրաստանի եվրոպացի ընկերների ներգրավումը քաղաքական երկխոսությանը: Սա մեծացնում է հնարավոր պայմանների համաձայնեցման հավանականությունը, և մենք կանցնենք համագործակցության ավելի կառուցողական փուլի,- այս մասին Եվրախորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:
Նրա գնահատմամբ, Դանիելսոնի հետ մեծամասնության ներկայացուցիչների հանդիպումը անցել է հանգիստ և գործարար մթնոլորտում:
«Ես կասեի, որ շատ հանգիստ ու գործնական հանդիպում էր: Մենք ողջունում ենք Վրաստանի եվրոպացի ընկերների ներգրավումը քաղաքական երկխոսությանը: Սա մեծացնում է հնարավոր պայմանների համաձայնեցման հավանականությունը, և մենք տեղափոխվելու ենք համագործակցության ավելի կառուցողական փուլ, որը մեր ամբողջ հասարակության պատվերն էր 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում:
Վրաստանի, Եվրաինտեգրման հայտարարած նպատակների ֆոնին, երբ իրավիճակը տարածաշրջանում փոխվում է, և բազմաթիվ մարտահրավերներ կան, երբ երկիրը կանգնած է հետկովիդյան տնտեսության արագ վերականգնման խնդրի առջև, շատ կարևոր է շարունակել ապագա քաղաքականությունը ոչ առճակատման, համագործակցության և առողջ քննարկման միջոցով: Կարծում եմ, որ պարոն Դանիելսոնի միջնորդությամբ ընթացող գործընթացը հենց այդ նպատակին է ծառայում: Մենք, արդար սկզբունքների շրջանակներում, մեր ազգային շահերը և մեր հասարակության շահերը պաշտպանելով, ինչպես նաև մեր համակիրների արդարացի պահանջները կատարելով, քայլեր ենք ձեռնարկում համաձայնության հասնելու համար, բայց զարմանալիորեն դրա համար անհրաժեշտ է արդար սկզբունքների շուրջ համաձայնություն: Ես սա ասում եմ, քանի որ կարծում եմ, որ մեր ընկերների վերաբերմունքն այս երկխոսության նկատմամբ նույնն է», – հայտարարել է Թալակվաձեն:
Ըստ նրա, ժամանակն է, որ քաղաքականությունը վերադառնա խորհրդարան:
«Ժամանակն է, որ քաղաքականությունը վերադառնա խորհրդարան: Ժամանակն է լուծումներ գտնել հասարակության առջև ծառացած խնդիրներին: Որպես իշխանական թիմ, մոտիվացված ենք, փակել քաղաքական հիմնախնդիրը և ամբողջ ջանքերով տեղափոխվենք հարցերին, որոնք հոգում են հասարակությանը և մեր քաղաքացիներին», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Խորհրդարանի նախագահը պատասխանեց նաև հարցին, ընդդիմության հայտարարությունների կապակցությամբ, որ եթե Նիկա Մելիան ազատ չարձակվի, իմաստ չունի նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Այսօր, երբ այս հարցը տալիս եք, արդեն տեղեկություններ կան, որ դատախազությունը նման առաջարկ է արել հանրային ճեպազրույցում: Եթե գրավը վճարվի, նա կարող է վաղը լքել բանտը: Այդ պատճառով կարծում եմ, որ այս հարցը կսպառվի դրանով», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: