Որքան շուտ ժամանի Միխեիլ Սաակաշվիլին և կրի իր պատիժը, ավելի լավ նրա համար, քանի որ հաճելի չէ երբ տարիքավոր մարդը բանտում է. Սոզար Սուբարի
Ես ցանկանում եմ կոչ անել Միխեիլ Սաակաշվիլիին, անխուսափելի է, որ վերջում արդարադատությունը իրականացվի, և որքան շուտ նա ժամանի ու պատիժը կրի, այնքան լավ կլինի, քանի որ մարդու համար հաճելի չէ տարիքում նստել բանտ, – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Սոզար Սուբարին:
«Ես ուզում եմ ընդդիմությանը կոչ անել մի փոքր հանդարտվել, առավոտյան նրանց կարճատև ուրախությունը, պարզվեց, որ ավարտվեց, էյֆորիան իսկապես շատ կարճատև էր: Ընդհամենը մի քանի ժամ: Հիմա նրանց մի քանի կոչ կանեմ: Նախ, վերադառձեք բանակցային սեղանի մոտ, նորմալ առաջարկներով, մտեք խորհրդարան և շարունակեք աշխատել խորհրդարանում: Ամբողջովին մի խաթարեք ձեր ընտրողների վստահությունը, ովքեր քվեարկել են ձեր օգտին, երկրորդը՝ ենթարկվեք օրենքին և ոչ ոք չի կարող վեր կանգնել օրենքի գերակայությունից, ոչ մի բռնություն, ոչ մի հեղաշրջում, ոչ մի հեղափոխություն չի կարող տեղի ունենալ այս երկրում: Ընտելացեք այն քվեների քանակին, որը ստացել եք, հակառակ դեպքում նրանք ընդհանրապես չեն քվեարկի, քանի որ եթե այսպես շարունակեք, բոլորը կտեսնեն, որ իրոք անհնար է քվեարկել ձեր օգտին: Երրորդ կոչը կունենամ երկրից դուրս գտնվող իրենց առաջնորդին, անխուսափելի է, որ արդարադատությունը կիրականացվի, և որքան շուտ նա ժամանի և պատիժը կրի, որը նրան սահմանել է արդար դատարանը, այնքան լավ նրա համար, քանի որ հաճելի չէ բանտում նստելը երբ տարիքում ես»,- հայտարարել է Սոզար Սուբարին: