Որևէ հակառակորդի մտքում թյուրիմացություն չպետք է լինի, եթե նրանք այնպիսի բան անեն, ինչպես Ռուսաստանը արեց Վրաստանում և հիմա անում է Ուկրաինայում, դա կհանգեցնի դաշինքի պատասխանին. Ենս Սթոլթենբերգ
Որևէ հակառակորդի մտքում թյուրիմացություն չպետք է լինի, եթե նրանք այնպիսի բան անեն, ինչպես Ռուսաստանը արեց Վրաստանում և հիմա անում է Ուկրաինայում, դա կհանգեցնի դաշինքի պատասխանին. Ենս Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի հիմնական պատասխանատվությունը որևէ հակառակորդի մտքում թյուրիմացություն չունենալն է, եթե նրանք այնպիսի բան անեն, ինչպիսին Ռուսաստանը արեց Վրաստանում 2008 թվականին, իսկ հիմա՝ Ուկրաինայում, դա կհանգեցնի ողջ դաշինքի պատասխանին,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Նրա խոսքով, դա է հիմնական ուղերձը և պատճառը, որ իրենք կանխում են էսկալացիան և պահպանում խաղաղությունը դաշինքի մոտ մեկ միլիարդ բնակչի համար։

«Մենք ապրում ենք ավելի վտանգավոր և անկանխատեսելի աշխարհում։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպայում ընթանում է թեժ պատերազմ՝ լայնածավալ ռազմական գործողություններով, որոնց նմանը Եվրոպայում չէինք տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սա տառապանք է պատճառում ուկրաինացի ժողովրդին։ Մենք նաև գիտենք, որ իրավիճակը կարող է վատթարանալ, քանի որ եթե այն վերաճի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ պատերազմի, մենք կտեսնենք տառապանք, կորուստ և մահ շատ ավելի մեծ մասշտաբով, քան այսօր տեսնում ենք Ուկրաինայում: Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ն երկու խնդիր ունի՝ մեկը Ուկրաինային աջակցելն է։ ՆԱՏՕ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները աննախադեպ օգնություն են ցուցաբերում Ուկրաինային: Նաև մենք մեծ պատասխանատվություն ունենք կանխելու Ուկրաինայի սահմաններից դուրս էսկալացիան։ Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չէ։ Այդ իսկ պատճառով մենք մեծացրել ենք մեր ներկայությունը Դաշինքի արևելյան թևում՝ բացառելու համար Մոսկվայում որևէ սխալ հաշվարկ և թյուրիմացություն, Դաշինքի յուրաքանչյուր թիզ պաշտպանելու մեր պատրաստակամությունը: ՆԱՏՕ-ի հիմնական պարտականությունն է երաշխավորել, որ որևէ հակառակորդի մտքում թյուրիմացություն չլինի, որ եթե նրանք նման բան անեն, ինչ Ռուսաստանը արեց Վրաստանում 2008-ին և հիմա անում է Ուկրաինայում, դա կհանգեցնի դաշինքի պատասխանին: Սա է հիմնական ուղերձը, և դրա համար մենք կանխում ենք հարձակումը և խաղաղություն ենք պահպանում ՆԱՏՕ-ի դաշինքի գրեթե մեկ միլիարդ բնակիչների համար», – ասել է Ենս Ստոլտենբերգը Մադրիդի գագաթնաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսում։